|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Գագիկ Ծառուկյանն իր ամբողջ կյանքի ընթացքում կարող էր իրեն դրսևորել արտասահմանում, իր կարողությունները տեղափոխել այնտեղ և ապրել ավելի բարեկեցիկ կյանքով, բայց նա չարեց դա։ Իր ունեցվածքը, հնարավորությունները կապեց իր հայրենի հողի ու ջրի հետ, և գնահատանքի փոխարեն նա ստացավ այսպիսի վերաբերմունք»,- Քննչականի դիմաց, որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Ներսիկ Իսպիրյանը։
«Սրանով մենք ավելի ուրախացնում ենք մեր թշնամի հարևաներին և լեզու ենք դնում նրանց բերանում։ Այսպիսի գնահատականի արժանի չէր Գագիկ Ծառուկյանը»,- նշեց Իսպիրյանը