կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-27 17:13
Աշխարհ

ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Մայիսի 27-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Արամ Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովի կայքից:

Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի ոլորտներում 2018թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ նախատեսված է եղել 15 մլրդ 48 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 15 մլրդ 118 մլն դրամ, որից 1 1մլրդ 203 մլն դրամը տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իրականացվող բյուջետային ծախսն է, 3 մլրդ 914 մլն-ը նախարարության միջոցով իրականացվող ծախսերը: Ընդհանուր երեք ոլորտների ծախսը կազմել է 14 մլրդ 744 մլն կամ ճշտված պլանի 97,5%–ը:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2018թ. ճշտված բյուջեն կազմել է 1 մլրդ 556 մլն, կատարողականը՝ 1 մլրդ 489 մլն դրամ կամ 98,7%:

Նիստին պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին են առաջադրել հարցեր և ներկայացրել առաջարկություններ:

Համատեղ նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: