կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-18 11:29
Քաղաքական

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը կտևի երկու ժամ

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը կտևի երկու ժամ

«Բարգավաճ Հայաստանը» սատարելու է «Իմ քայլը» խմբակցության` ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին: Այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հույս հայտնեց, որ խմբակցությունների կողմից առաջադրված բոլոր թեկնածուները կընտրվեն:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը թեկնածուների քվեարկության տեղն ու ժամը հայտնելիս կատակեց. «Վերջապես եկավ երկար սպասված պահը»: Նա տեղեկացրեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրությունը կտևի երկու ժամ` 11:30-ից 13:30-ը:

Պատգամավորներին տրվելու են 11 առանձին քվեաթերթիկներ` յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունով: 

ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրված թեկնածուներն են`

Նարեկ Զեյնալյան՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով,

Ռուբեն Ռուբինյան՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով,

Մխիթար Հայրապետյան՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, 

Արման Եղոյան՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, 

Անդրանիկ Քոչարյան՝  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, 

Վլադիմիր Վարդանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով,

Վարազդատ Կարապետյան՝ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով 

Բաբկեն Թունյան՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով,

Նաիրա Զոհրաբյան՝ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով,

Միքայել Մելքումյան՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով,

Մանե Թանդիլյան` ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով: