|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 16-ին, ժամը 16:24-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Սարավան ավտոճանապարհի 1,5-րդ կմ-ի մոտակայքում՝ սարալանջին, քարաբեկորը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Մ-2 Վայք-Սարավան հատվածի 22-րդ կմ-ի մոտակայքում՝ սարալանջից (ճանապարհից մոտ 25 մ հեռավորության վրա), փրկարարները հեռացրել են վտանգ ներկայացնող քարաբեկորը (մոտ 1 խմ):
Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինարարական բաժնի պետին: