|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 11-ին, ժամը 12։21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու կցորդիչով բեռնատարներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։
Դեպքի վայր է մեկնել Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 161-րդ կմ-ում տեղակայված առաջնային օգնության հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 12։43-ի դրությամբ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։