կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 09:11
Հասարակություն

Գյումրի-Բավրա եւ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին առկա է մերկասառույց, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն

Գյումրի-Բավրա եւ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին առկա է մերկասառույց, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։ յս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը։

Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Վայք եւ Ջերմուկ, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա եւ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։