Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հուլիսի 23-ին, ժամը 17:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց բախվել են «ԶԻԼ-130» (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1959 թ.) և «Toyota Sequoia» մակնիշերի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1997թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota Sequoia»-ի ուղևորը՝ Գ. Ղ.-ը (ծնված 1997թ.) մահացել է, իսկ վարորդը և ուղևորները՝ Ա. Ս.-ը (ծնված 1999 թ) և Լ. Մ.-ը (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը: