|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: