կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-15 22:27
Մշակույթ

Ցուցահանդես՝ «Զվարթնոցում»

Ցուցահանդես՝ «Զվարթնոցում»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 19-ին, ժամը 14։00-ին կբացվի «Օտարները՝ հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը: Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու օտարազգի հայտնի այն երախտավորների գործունեությանը, որոնք ուսումնասիրել ու համայն մարդկությանն են ներկայացրել մեր ճարտարապետական գոհարները, չափագրել են բավական մեծ թվով հուշարձաններ, իրենց մասնագիտական կարծիքը հայտնել հայկական ճարտարապետական ոճի ինքնուրույնության և կրած ազդեցությունների մասին (ֆրանսիացիներ` Ժան Շարդեն և Ժան-Միշել Թիերի, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկի, ռուսաստանցի հնագետ, արվեստաբան, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոն, իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Պաոլո Կունեո, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Տոկարսկի, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան և պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելո և այլք)։

Կներկայացվեն Յակոբսոնի և Տոկարսկու անձնական պահոցներից նամակներ, չափագրություններ, լուսանկարներ: Կցուցադրվի Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցլի գլուխը»: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ալպագո Նովելոյի՝ իտալերեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն հրատարակված գրականությանը, որոնցում օգտագործվել են Թորոս Թորամանյանի արած լուսանկարները, չափագրությունները: Ներկայացվելու են նաև Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից այլ նյութեր:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության լրատվական