Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, դաշինքից Երևանի ավագանու թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Դավիթ Խաժակյանն այսօր լրագրողներին ներկայացրեցին ընտրակաշառք չվերցնողներին Երևանի բյուջեից 15 հազար դրամ վճարելու նախագիծը:
Փաշինյանը նշեց, որ այդ ծրագիրը հակաիրավական նորմ չի պարունակում, 100%-ով համապատասխանում է օրենքի տառին: «Ընտրակաշառքի գործոնը քաղաքական ճգնաժամ է առաջացրել երկրում, ուստի մենք լուծումներ ենք առաջարկել` միևնույն ժամանակ պատրաստ լինելով քննարկել այլ առաջարկներ»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` Երևանի բյուջեն իրենց հաղթանակից հետո 30-40 մլրդ-ով կավելանա: «Եթե մեր ուղերձն ընդունեն երևանցիները, կնպաստեն, որ այդքանով ավելանա Երևանի բյուջեն: Այս իմաստով շատ արդյունավետ է, որ, մոտ 3 մլրդ դրամ ներդնելով, քաղաքն ունենա 37 մլրդ հավելյալ գումար»,- հայտարարեց նա:
Խոսելով, թե ինչ միջոցներով է Երևանի բյուջեն նշված չափով ավելանալու, Փաշինյանը օրինակ բերեց Երևան քաղաքում տեղադրվող նստարանները: «Այդ նստարանները գնվում են 160 հազար դրամով: Հիմա ատկատների չափերի մասին չեմ խոսի, բայց կան մարդիկ, ովքեր ասում են` 85 հազար դրամով դրանք կպատրաստեն»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ, քաղաքային իշխանության գալով, այնպես են անելու, որ բոլոր գծատերերը, այդ թվում` Տարոն Մարգարյանը, ավելի քիչ եկամուտներ ստանան: