Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները դիվանագիտական են, ոչ թե քաղաքական. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով երկու առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Մոսկվա կատարած այցին:
«Իհարկե, ցանկալի չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ծրագրային նույն մոտեցումներով հանդես գան: Բայց մեծ պետություններն են, աշխարհը միայն մեզ համար չի ստեղծվել: Իհարկե, մեզ համար դա վրդովեցուցիչ է, ծանր է, որովհետեւ մեր ազգային շահերից չի բխում, որովհետեւ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»,- ասաց նա:
Գ. Սահակյանի խոսքերով, սակայն, դա միջազգային նորմերի խախտում էլ չէ, պարզապես երկու պետության փոխհարաբերություններ են, որոնք ոչ թե քաղաքական, այլ դիվանագիտական երանգ ունեն:
Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հակամարտության լուծմանը, Սահակյանը նշեց, թե իրենք էլ ցանկանում են, որ արձանագրությունները ստորագրվեն եւ դիվանագիտական հարաբերություններ սկսվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ` առանց նախապայմանների: