Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր քարոզարշավի շրջանակներում Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանն իր թիմի հետ եղավ Ավան համայքնում: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ժուռնալիստների միության անդամ Աստղիկ Գևորգյանը ելույթ ունեցավ, ասելով, որ անգամ ավելորդ է քարոզարշավի գնալ Ավան ու ասել, որ տարոն մարգարյանը լավ է աշխատում, որովհետև այն ժամանակ, երբ Երևանի մնացած վարչական շրջանները քանդված էին, ապա Ավանը ծաղկում էր, գեղեցկանում էր:Եվ դա Տարոն Մարգարյանի շնորհիվ:
«Երբ տեսա Ավանի այս հավաքված բնակչությանը, ակամայից հիշեցի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի «Տերը» պատմվածքը: Անտառապահ Ռոստոմը անտառի տերն է: Ակամայից ես Տարոն Մարգարյանին համեմատում եմ անտառապահ Ռոստոմի հետ, որովհետև նա սկզբում Ավանի տերն էր, հետո դարձավ Երևանի տերը: Նա Երևանի տերն է` բառի ամենաբարձր իմաստով, որովհետև նա ունի անտառապահ Ռոստոմի բարձր պատասխանատվությունը, նվիրվածությունը, անվարան աշխատելու կամքը»,- ասաց Աստղիկ Գևորգյանը: