|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նիստի մասնակիցներն ընտրել են նաև նախագահության, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն և գոհունակություն հայտնելով վստահության ու ֆեդերացիայի նախկին ղեկավարի կողմից կատարած աշխատանքների համար, նշել է, որ անցած ժամանակահատվածում ֆեդերացիան իսկապես գրանցել է լուրջ ձեռքբերումներ:
Ի լրումն` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախկին նախագահին և հավելել, որ այսուհետ ևս ֆեդերացիայի գործունեությունը կլինի թափանցիկ, ու մոտ ապագայում արդեն շախմատասեր հանրության համար էլ ավելի տեսանելի կլինեն ոչ միայն ֆեդերացիայում կատարվող աշխատանքները, այլև դրանց արդյունքում արձանագրված նորանոր հաջողություններն ու ձեռքբերումները:
Քաղաքապետն առանձնացրել է նաև բոլոր այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականացվում են մայրաքաղաքում շախմատի զարգացման ու զանգվածայնացման ուղղությամբ: