Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել են, թե ինչ թեմաներ են շոշափել Սոչիում կայացած հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Երկկողմ համագործակցության քննարկումից բացի, քննարկման գլխավոր թեմաներ են եղել իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում:
Պուտինի խոսքով` նորմանդական քառյակի ձևաչափով աշխատանքը կշարունակվի: Նա նշել է, որ Մոսկվան և Բեռլինը հանդես են գալիս Մինսկյան համաձայնությունների պարտադիր կատարման օգտին:
Մերկելը նշել է, որ հրադադարն Ուկրաինայում էական նշանակություն ունի երկրում հակամարտության կարգավորման համար:
Խոսելով Սիրիայի մասին` Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս սիրիական Խան Շեյխունեում կատարված դեպքերի մանրակրկիտ հետաքննության օգտին: Նա նաև նշել է, որ ամենամեծ ազդեցությունը Սիրիայի նախագահի վրա ունի սիրիացի ժողովուրդը:
Մերկելն, իր հերթին, աջակցել է Սիրիայում հրադադարի պահպանմանը և հայտարարել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին:
Պուտինը նաև մեկնաբանել է Արևմուտքի քննադատությունը հանրահավաքներին ռուս իրավապահների գործողությունների կապակցությամբ: Նրա խոսքով` Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին, սակայն զգում է դա իր մաշկի վրա: