|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Вести.Ru»-ի հետ զրույցում պատմել է, որ Գերմանիայի կանցլեր Մերկելը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում զերծ է մնացել բարոյախրատական տեքստերից:
«Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է աներ Մերկելը, կամ ինչ պետք է չաներ, դա մեր գործը չէ: Կարող եմ ասել, որ ընթացել են շատ անկեղծ, կառուցողական քննարկումներ, մտքերի փոխանակումներ ընթացիկ և միջազգային խնդիրների վերաբերյալ
Բացի այդ, մամուլի խոսնակը հավելել է, որ երկու քաղաքական գործիչների զրույցի ընթացքում չի շոշափվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը, քանի որ «Պուտինը սկզբունորեն չի բարձրացնում պատժամիջոցների հարցը»:Պեսկովի խոսքով` ԵՄ պատժամիջոցները, ճիշտ է, զգալի վնաս են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, սակայն «չկա չարիք, առանց բարիք, և պատժամիջոցները դրական դեր էլ են խաղացել, մեծ խթան հանդիսանալով տեղական արտադրությունը ներմուծմամբ փոխարինելու հարցում»: