| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սոչիում երեկ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է ավելի քան 3 ժամ. հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ քննարկումների առանցքային թեման եղել են երկկողմ հարաբերությունների հարցերը:
Պուտինի խոսքով` ՌԴ-ն և Թուրքիան հակված են ամրապնդել բազմակողմ համագործակցությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ոլորտում փոխգործակցությանը, առևտրային և ներդրումային փոխանակումներին խանգարող արգելքների և սահմանափակումների վերացմանը:
Էրդողանը Պուտինին հրավիրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա մայիսի 3-ին Թուրքիայում: Էրդողանի խոսքով` ռուսական և թուրքական կողմը մեծ կամք են դրսևորում երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու համար:
Խոսելով ահաբեկչության մասին` Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր ռուս գործընկերների կողքին է ահաբեկչության դեմ պայքարում, և որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում:
Քննարկվել է նաև Սիրիայում իրավիճակը: Երկու առաջնորդները միակարծիք են այն բանում, որ սիրիական Խան Շեյխունեում քիմիական հարձակման մեջ մեղավորները պետք է պատժվեն: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա, որ իր հետ սահմանին խմբավորումներ հայտնվեն, որոնք կսպառնան երկրի անվտանգությանը, և քայլեր կձեռնարկի իր քաղաքացիներին պաշտպանելու համար: