|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ դաշնային խորհրդի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ընդգծել է Սոչիում Պուտին-Մերկել բանակցությունների կարևորությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Ամենակարևոր արդյունքը` Մինսկի համաձայնությունների հաստատումն էր»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանի ու Գերմանիայի համար ահաբեկչության դեմ պայքարում նպատակները համընկնում են:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Մերկելը հաստատել են Մինսկի համաձայնությունների կատարման պատրաստակամության մասին: Բանակցությունների ժամանակ Պուտինը հայտարարել է, որ մտադիր է Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ քննարկել երկկողմանի հարաբերությունները և միջազգային առանցքային խնդիրները, մասնավորապես իրավիճակը Դոնբասում ու Սիրիայում: