|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-ին կոչ է արել պահպանել միասնականությունը, չնայած ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին գալիք բանակցություններին, հայտնում է AFP–ը։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ չենք կարող առանձնանալ (իրարից)»,- ասել է Մերկելը Լյուքսեմբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ։
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է մինչեւ մարտի վերջը սկսել գործարկել Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որը նախատեսում է ԵՄ-ին երկրի անդամակցության դադարեցում։
ԵՄ մնացած անդամները մտադիր չեն Լոնդոնին միությունից դուրս գալու արտոնյալ պայմաններ տրամադրել։