կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-01 11:53
Իրավական

Նախկինում դատապարտվածը դանակի սպառնալիքով բռնաբարել է անչափահասին

Նախկինում դատապարտվածը  դանակի սպառնալիքով բռնաբարել է անչափահասին

Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել անչափահասի բռնաբարության համար: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Նախկինում դատապարտված Ա. Ջ.-ն 2015 թվականի գարնանը, անհայտ` 14 տարին չլրացած աղջկա հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ 2015 թվականի գարնանից մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աղջկա կամքին հակառակ, նրա նկատմամբ որպես զենք օգտագործվող դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, պարբերաբար բնական ճանապարհով նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ բռնաբարել է նրան:

Ա.Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է ՝ բռնաբարությունը՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ` նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:

Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: