կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-17 17:33
Հասարակություն

Երևանում տրանսսեքսուալները 21-ամյա տղայից դանակի սպառնալիքով գումար են շորթել

Երևանում տրանսսեքսուալները 21-ամյա տղայից դանակի սպառնալիքով գումար են շորթել

Սոցցանցի միջոցով աղջկա հետ ծանոթությունը և ակնկալիքները երիտասարդի սպասումները չեն արդարացրել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` 21-ամյա երիտասարդը սոցցանցի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, որը, համենայնդեպս, այդպես է ներկայացել և հայտնել է, որ մարմանավաճառ է:

Երիտասարդն էլ ցանկացել է հանդիպել նրա հետ, իսկ երբ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկում հանդիպել է այդ անձնավորության հետ, սպասումները հօդս են ցնդել. պարզվել է, որ աղջիկ չէ՝ տրանսսեքսուալ է:

Նշված բնակարանում եղել են երկու երիտասարդներ, ովքեր պահանջել են 20 000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, իսկ երիտասարդը, ով անակնկալի է եկել, մերժել է նրանց, սակայն տրանսսեքսուալները դանակի սպառնալիքով նրանից վերցրել են պահանջված 20 000 դրամը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում