|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հունվարի 27-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 14 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել են 1997 թ. ծնված Մարիամ Ա.-ի բջջային հեռախոսը:
Մեկնած օպերատիվ խմբին Մարիամ Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, անհայտ անձը Չեխովի փողոցի թիվ 16 շենքի մոտ փակելով իր բերանը՝ ձեռքից հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արտակ Գ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: