|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 23-ին` ժամը 15.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեի մոտից բաժին են հրավիրել 1975 թ. ծնված Ռոբերտ Խ.-ին, որը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 14.30-ին, Երևանի Կորյունի փողոցում իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է 7.000 դրամ և 27 գրամ քաշով ոսկյա շղթա` պատճառելով 400.000 դրամի վնաս:
Նոյեմբերի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ժամը 15.10-ին Ս.Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կամո Ա.-ին: Կամո Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: