Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լոռու մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել անչափահասի առևանգման, բռնաբարության փորձի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հ. Մ-ն անչափահաս աղջկան ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով Վ.Բ-ի, Լ. Դ-ի և Ս.Վ-ի հետ, 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, աղջկան հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենա և բացահայտ առևանգելով տեղափոխել են Գյումրի քաղաք, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Այնուհետև տեղեկանալով, որ փնտրվում են ոստիկանության աշխատակիցների կողմից, անչափահասին տեղափոխվել են Երևան քաղաք, հետո էլ Վաղարշապատ քաղաք, որտեղ էլ հյուրանոցներից մեկում Հ.Մ-ն փորձել է բռնություն գործադրել՝ բռնաբարել աղջկան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Այնուհետև նույն հյուրանոցի աշխատակիցների ահազանգով ժամանած ոստիկանության աշխատակիցները կասկածանքով Հ.Մ-ն, Լ.ԴԴ-ն և Ս.Վ-ն բերման են ենթարկվել, իսկ Վ.Բ-ն դիմել է փախուստի։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից մեկը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել:
Տղաներից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ գրավ է կիրառվել: