|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 30-ին` ժամը 22:48-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes G500» մակնիշի 15 RR 300 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը. գազի արտահոսք չի եղել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1985 թ. ծնված Ա. Է.-ը, 1993 թ. ծնված Հ. Կ.-ը և 1997 թ. ծնված Դ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Ա. Է.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Հ. Կ.-ինը՝ ծանր, իսկ Դ. Ա.-ինը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: