կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-29 09:52
Քաղաքական

Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերն այնքան էլ լավ չեն. «ՀԺ»

Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերն այնքան էլ լավ չեն. «ՀԺ»

«ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Հայաստանի «վերնախավի» երբեմնի ամենաազդեցիկ անձանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերը այնքան էլ լավ չեն:

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած 1000 հարկատուների ցանկում նրա հարազատների վերահսկողության տակ գտնվող առնվազն երեք ընկերություն այս տարվա առաջին եռամսյակում զգալիորեն ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: «Մեգասպորտ», «Մեգաֆուդ» եւ «Ապեյրոն» ընկերությունները այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում վճարել են ընդհանուր առմամբ՝ 400 միլիոն դրամի հարկ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 453 միլիոն դրամ:

Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությանը, ապա նրա վճարած հարկերը շեշտակի աճել են: Այս տարի «Յուքոմը» վճարել է 1.2 միլիարդ դրամ, անցած տարվա 530 միլիոն դրամի դիմաց: Սակայն պետք է հաշվի առնել, որ անցած տարի «Օրանժ Արմենիան», որը ներկայումս արդեն «Յուքոմի» կազմում է, անցած տարվա առաջին եռամսյակում դեռ հանդես էր գալիս որպես առանձին տնտեսվարող սուբյեկտ, եւ վճարել էր 782 միլիոն դրամ: Ստացվում է, որ «Յուքոմն» ու «Օրանժը» միասին անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էին 1.3 միլիարդ դրամ, իսկ այս տարի 1.2 միլիարդ: Փաստորեն, այս դեպքում եւս ունենք հարկերի նվազում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: