Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ երեկ միջադեպ է տեղի ունեցել փաստաբանների միջև:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից հարձակման են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ Ծեծի ենթարկվածները կատարվածում մեղադրում են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
Այսօր փաստաբանների պալատում փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և փաստաբան Արսեն Հարությունյանն իրենց պարզաբանումները ներկայացրեցին լրագրողներին դեպքի կապակցությամբ՝ նշելով, որ չեն հարվածել որևէ մեկին, այլ ընդամենը «քաշքշուկ» է եղել:
Սիմոն Բաբայանը պատմեց, որ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և մի շարք այլ փաստաբաններ երկարատև ժամանակ իրենց անձնական էջերում, մասնավորապես` «Ֆեյսբուք»-ում վիրավորել են իրեն և պալատի աշխատակազմին: Նա պարզաբանեց, որ այդ վիրավորանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով է երկու այլ փաստաբանների հետ գնացել Աթանեսյանի գրասենյակ:
Հարցին, թե հնարավո՞ր է միջադեպից հետո հրաժարական տա փաստաբանների դպրոցի տնօրենի պաշտոնից, Բաբայանը պատասխանեց. «Որևէ հրաժարական ներկայացնելու կարիք չունեմ, քանզի կարծում եմ, որ տեղի է ունեցել իրավախախտում, ուրեմն նախքննությունը կպարզի մեղավորներին, և չեմ կարծում, որ այս միջադեպին որևէ մեղավորություն ես ունեմ»:
Նա նաև նշեց, որ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն առնչություն չունի կատարվածի հետ:
Բաբայանը տեղեկացրեց, որ միաժամանակ միջնորդություն են ներկայացնելու ոստիկանություն, որպեսզի նախապատրաստվող նյութերը տեղափոխեն քննչական մարմին, քանի որ իրազեկված են, թե Տիգրան Աթանեսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանն է:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: