կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-25 14:05
Իրավական

Փաստաբանական դպրոցի շրջանավարտներն արտոնագրեր ստացան, մի շարք փաստաբաններ էլ՝ պարգևներ

Փաստաբանական դպրոցի շրջանավարտներն արտոնագրեր ստացան, մի շարք փաստաբաններ էլ՝ պարգևներ

Այսօր փաստաբանների պալատում շարունակվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված` փաստաբանների ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած 35 փաստաբաններ:

 

Հայաստանում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ և իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ, մասնավորապես` Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Պիեռ Օլիվիե Սյուրը, ֆրանսահայ փաստաբան, բարերար, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռայմոնդ Եզեգելյանը, Փաստաբանների միջազգային միության պատվավոր նախագահ (UEA) Պոլ Նեմոն, Սոֆիա քաղաքի փաստաբանների միության նախագահ Պյոտր Կիտանովը և այլք:

 

Մինչ այդ փաստաբանների պալատում տեղի ունեցավ Փաստաբանական դպրոցի շրջանավարտների արտոնագրերի հանձնման հանդիսավոր միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա մի շարք փաստաբանների հանձնեց ՀՀ վարչապետի և արդարադատության նախարարի պարգևներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում ուղիղ մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Այսօր ընդհանուր ժողովում պետք է քննարկվի նաև Փաստաբանի օր սահմանելու օրակարգային հարցը։