Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ նեյեմբերի 27-ի լուսաբացին, ժամը 05-35 –ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ձախ ազդրի վերին հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գևորգ Սարգսյանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ Գևորգ Սարգսյանը հայտնի է Ջունգլ մականունով: Նրա անունը հայտնի է 2014-ին Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու գործից: Հիշեցնենք, որ ազատամարտիկը ծեծի արդյունքում մահացել էր, սակայն որևէ մեկը նրա սպանության համար պատասխանատվության չենթարկվեց:
Իսկ օրեր առաջ էլ հրապարակախոս Զառա Հովհաննիսյանն ականատես էր եղել Ջունգլի կողմից սեփական կնոջը դաժան ծեծի ենթարկելու դեպքին: Հրապարակախոսը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և պատմել տեսածը: Ըստ նրա՝ Ջունգլը 10 տարի շարունակ պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը:
«Մինչ աղջկա` աշխատավայր հասնելը հարցնում եմ, թե ով է այդ տղամարդը, ու պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աղջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Այսօր աղջկա ծննդյան օրն է, և առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջև, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պատմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն»,- գրել էր Զառա Հովհաննիսյանը:
Այդ միջադեպը բուռն արձագանք գտավ համացանցում: