Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրանցի դպրոցի տնօրենը շուտով կհանդիպի աշակերտների ծնողների հետ՝ հասկանալու համար, թե ո՞ր դպրոց պետք է հաճախեն աշակերտները սեպտեմբերից: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը՝ նշելով, որ այս պահին դպրոցի նորակառույց շենքը դեռևս չի շահագործվում. քննությունները ընթանում են դպրոցի հին շենքում, որը սահմանից ավելի հեռու է, քան նորը:
Վոլոդյա Բաբինյանն՝ իր խոսքով, չի կարող միանձնյա որոշում կայացնել՝ թե որտեղ հաճախեն աշակերտները նոր ուսումնական տարում, այդ պատճառով էլ հանդիպում է նախաձեռնել բնակիչների հետ:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենք շարունակում են աշխատել դպրոցի հին շենքում, որը սահմանից փոքր ինչ ավելի հեռու է գտնվում, քան նորակառույցը:
Հարցին, թե արդյո՞ք կառավարությունից պարզաբանել են՝ եթե բնակիչներն ամեն դեպքում համաձայնեն նոր դպրոցի կառուցման՝ կառավարության առաջարկին, որքան ժամանակ կպահանջվի դպրոցի կառուցման համար և որտեղ այն կգտնվի, Վոլոդյա Բաբինյանը պատասխանեց, որ այդ մասին դեռևս ոչինչ հայտնի չէ իրեն:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Կիրանցի բնակիչների մտավախությանը, թե սահմանազատման և սահմանագծման հետևանքով նորակառույց դպրոցը սահմանին չափից դուրս մոտ է գտնվելու և երեխաները այդտեղ դպրոց հաճախել չեն կարող, ասել էր.
«Անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում: Մենք պատրաստ ենք շահագործել թե՛ նոր դպրոցի այն շենքը, որը կառուցվել է այդ միջոցառումները ձեռնարկելուց հետո, թե՛ (եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ դրանից հետո նույնիսկ իրենք հարմար չեն գտնում երեխաներին ուղարկել այդ շենքում դասերն անցկացնելու) կառուցել նոր դպրոց և այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի:
Այսինքն՝ ունենք առնվազն երկու տարբերակ, և այդ տարբերակներից ո՛րն ընտրել, կլինի անմիջապես բնակիչների, տեղում բնակվող մարդկանց առաջարկով ու նաև նրանց՝ ավելի հարմար տարբերակով»: