Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ժամեր առաջ Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու նպատակով:
Նշենք, որ, Panorama.am-ի տեղեկություններով, Փաստաբանների դպրոցում վերջերս աուդիտ է անցկացվել, ինչի արդյունքում ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել, ինչն էլ, ըստ երևույթին պատճառ է եղել, որ Նիկոլայ Բաղդասարյանի տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնի:
Մեզ հետ զրույցում, սակայն, Բաղդասարյանը հերքեց այս տեղեկությունը` նշելով, որ ֆինանսական աուդիտ անցկացվել է մոտ մեկ ամիս առաջ, արդյունքները հրապարակել են, և որևէ խախտում չի հայտնաբերվել: Նա նաև նշեց, որ դպրոցում կշարունակի մնալ` որպես ծրագրի ղեկավար: