կարևոր
3463 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-01 12:51
Հասարակություն

Թիվ 130 դպրոցի տնօրենը, հաշվի չառնելով դպրոցի քաոսային վիճակը, մեկամսյա արձակուրդի դիմում է գրել. փոխտնօրեն

Թիվ 130 դպրոցի տնօրենը, հաշվի չառնելով դպրոցի քաոսային վիճակը, մեկամսյա արձակուրդի դիմում է գրել. փոխտնօրեն

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դրպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը, մանկավարժների համար անակնկալ կերպով, մեկամսյա արձակուրդ է գնացել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը, որն այս պահին իրականացնում է դպրոցի տնօրենի պարտականությունները: Արձակուրդի մասին նա այսօր է բանավոր կերպով քաղաքապետարանից տեղեկացել, տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու մասին էլ է բանավոր տեղեկացել, պաշտոնական գրություն դեռևս չի ստացել:

«Ես՝ ինքս, առողջական խնդիրներ ունեմ, և որոշել էի մի քանի օրով արձակուրդ վերցնել, իմ առողջական խնդիրներով զբաղվել, բայց որոշեցի այս օրհասական պահին չթողնել դպրոցը ցնցումների մեջ»,-ասաց Գայանե Գրիգորյանը:

Փոխտնօրենի խոսքով, դպրոցում դեռևս դասապրոցեսը հունի մեջ չի մտել, բացականեր շատ կան, քանի որ առավոտյան դեռ դպրոցում անորոշ վիճակ էր, տնօրենի արձակուրդի մասին էլ ոչ ոք չգիտեր:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իրավիճակը լարված էր. աշակերտները դասադուլ էին իրականացնում, ծնողները՝ բողոքի ակցիա: Նրանք դժգոհում էին այն մեթոդներից, որոնցով տնօրենը շուրջ 1.5 տարի ղեկավարում է դպրոցը: Դպրոցի երեք փոխտնօրենները նույն պատճառով միաժամանակ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել տնօրենին: Նրանց դիմումները դեռևս մակագրված չեն: