Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրություններում գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի աքիլեսյան գարշապարը քաղաքի տրանսպորտի խնդիրն է. գրում է Armtimes.com-ը:
«Ասել, որ մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների ավտոպարկն ու երթուղիների կազմակերպման խնդիրը վատ վիճակում է, նշանակում է ոչինչ չասել:
Քարոզարշավի օրերին իրավիճակն ավելի է սրվում: Սովորական պայմաններում քաղաքացիների համար այդ խնդիրն այնքան առօրեական է, որ մարդիկ նույնիսկ դադարում են նկատել դա: Կատարյալ դիսկոմֆորտի պայմաններում աշխատանքի գնալն ու վերադառնալը, կամ այլ առիթով քաղաքի մի կետից մյուս կետը հասնելը, դառնում է կենսաձեւ, որի վրա այլեւս ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Քարոզարշավի փուլում, սակայն, խնդիրը հնարավորինս վեր է հանվում: Նախ դրա մասին անհոգնել խոսում են գործող քաղաքապետի մրցակիցները: Եվ բացի այդ, երբ որ Տարոն Մարգարյանն ու նրա թիմակիցները փորձում են երեւանցիներին հրամցնել նրա կատարած մեծ գործերը, քաղաքի բնակիչները ավտոմատ կերպով հիշում են նրա չարած մեծ գործերի մասին: Տվյալ դեպքում եւ քարոզչությունը, եւ հակաքարոզչությունը աշխատում են Տարոն Մարգարյանի դեմ:
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման հյուրն էր Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Վերջինս ոչ մի կերպ չէր կարողանում հիմնավորել, թե ինչու մինչեւ այժմ լուծված չէ քաղաքային տրանսպորտի խնդիրը եւ նույնիսկ չէր կարողանում կոնկրետ ասել, թե եթե, օրինակ, Տարոն Մարգարյանը կրկին դառնա քաղաքապետ, այդ խնդիրը երբ կլուծվի:
Ավագանու անդամն ասում էր, որ վարկային միջոցներով հեղինակավոր մի միջազգային ընկերությանը պատվեր է տրվել, եւ այդ ընկերությունը ներկայում ուսումասիրություններ է կատարում, որպեսզի իր առաջարկը ներկայացնի: Որքան գումար է հատկացվել, երբ է պատվերը տրվել, երբ է վերջնաժամկետը, արդյոք այդ առաջարկն անպայման կյանքի կկոչվի, եթե այո` ինչ ժամկետներում: Այս հարցերի պատասխանը ավագանու ՀՀԿ խմբակցությունում չունեն:
Մուսայելյանը նշում էր, որ տրանսպորտի խնդրի լուծման համար լուրջ խոչընդոտ են երթուղայինների գծատերերը, որոնց հարցը պետք է լուծվի: Ապրիլի 20-ին էլ քաղաքապետարանում տեղի էր ունեցել «Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարող Երեւանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը հայտարարել էր, թե «այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն` սկզբնաղբյուրում