Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Պրահայի հայ երիտասարդների միությունը Չեխիայի խորհրդարանից ոչ հեռու ապրիլի 20-ին անցկացրեց լուռ բողոքի ակցիա: Այս մասին տեղեկացրեց Չեխիայի «Օրեր» (կայք էջը` orer.eu) եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը. տեղեկացնում է Yerkirmedia-ն:
«Լուռ նստացույցի նպատակն է Չեխիայի իշխանությունների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»,- ասաց Հակոբ Ասատրյանը` նշելով, որ նամակներ են ուղարկվելու Չեխիայի խորհրդարանի անդամներին:
Նա նշեց, որ վերջին տարիներին Չեխիայում բավական լայն լուսաբանվում է Հայոց ցեղասպանության թեման, քաղաքական գործիչների կողմից այն հաճախ արծարծվում է:
«Կարծում եմ, որ խորհրդարանում արդեն հասունացել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահը, սակայն Չեխիան ներկայում որոշ խնդիրներ ունի Թուրքիայի հետ կապված: Ամեն դեպքում գտնում եմ, որ Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը ժամանակի հարց է»,- ասաց Ասատրյանը:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ է նախատեսել` պատարագ, երթ, ծաղիկների խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, դասական համերգ և այլն: