|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լոնդոնյան «Խանասոր» Հայկական երիտասարդական դաշնությունը ապրիլի 15-ին բողոքի ակցիա կանցկացնի Միացյալ Թագավարությունում Ադրբեջանի դեսպանության առջև:
Լոնդոնում հայ երիտասարդներն իրենց համերաշխությունը կհայտնեն հայրենիքի սահմանները հսկող զինվորներին և բողոքի ձայն կբարձրացնեն Ադրբեջանի քրեական ռեժիմի դեմ: Խաղաղ հավաքը կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին:
Ապրիլի 4-ին Միացյալ Թագավորությունում հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Քենսինգտոն թաղամասում գտնվող Հայաստանի դեսպանության առջև` ի զորակցություն Արցախի ժողովրդի: Մարդիկ պարզել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ադրբեջանն ագրեսոր է, ձեռքերդ հեռու Լեռնային Ղարաբաղից, բավ է «Գրադ» կիրառել ու զոհ դարձնել երեխաների, դադարեք» գրությամբ: Ցույցը նպատակ ուներ բրիտանացիների ուշադրությունը գրավել Արցախի սահմանային հատվածներում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վրա, որի հետևանքով զոհվել են ոչ միայն հայրենիքի պաշտպաններ, այլև խաղաղ բնակիչներ: