Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ճանապարհաշինության և տրանսպորտային ցանցի վերաբերյալ: Նա նշեց, որ ՀՀ բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ, միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
«Խիստ անհրաժեշտ եմ համարում հանրապետությունում տրանսպորտային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Քննարկումներ ենք ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ: Հանձնարարում եմ նախարարին` մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորոգման տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել հինգ տարվա աշխատանքային ծրագիր»,- ասաց վարչապետը:
Հանձնարարվեց նաև գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրերը, և եթե անհրաժեշտ է` 5-10 տարով երկարացնել դրանք, քննարկել մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը:
Առաջարկվեց մարզպետերին` տրանսպորտի նախարարություն ներկայացնել համապարփակ տեղեկատվություն համայնքներից դեպի մարզկենտրոններ տանող ճանապարհների մասին, նախարարին էլ հանձնարարվեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ, հատուկ ուշադրություն դարձնել վերանորոգման աշխատանքներին, ճանապարհային նշաններին:
«Առավոտյան այնտեղ մարդ չկա, 17:30-ին նույնպես մարդ չկա, ուստի սահմանեք հսկողություն` ներգրավելով դրանում ՏԻՄ-երին»,- ասաց Կարեն Կարապետյանը: