|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ուկրաինական Ukrspetsexport ընկերությունը պայմանագիր է կնքել թուրքական Aselsan-ի հետ ՀՕՊ առանձին համակարգերի արդիականացման և նույն ընկերության կողմից արտադրվող Command & Control համակարգերին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ․ հայտնում է Ukrspetsexport մամուլի ծառայությունը:
«Այս պայմանագիրը ևս մեկ քայլ է ռազմատեխնիկական ոլորտում մեր երկրների միջև համագործակցության խորացման ուղղությամբ: Այսօր Aselsan ընկերությունը Թուրքիայի Հանրապետությունում պաշտպանական արտադրանքի հզոր արտադրող է: Այս ընկերությունը ոչ միայն արտադրում է պաշտպանական արտադրանք, այլև զբաղվում է հետազոտական և զարգացման աշխատանքներով ու բարձր տեխնոլոգիական զարգացումների ներդրմամբ»:
Պայմանագրի արդյունքը կլինի ՀՕՊ համակարգերի մարտավարատեխնիկական բնութագրերի ավելացումը: Aselsan-ը ծրագրում է Ուկրաինային առաջարկել հակաօդային պաշտպանության՝ իր կարճ հեռահարության համակարգը`«Քորքութ» զենիթահրետանային համալիրը, որը բաղկացած է 35 մմ տրամաչափի երեք ինքնագնաց զենիթային համալիրներից և հրամանատարական կետից: Համակարգը կարող է աշխատել ինքնավար և, անհրաժեշտության դեպքում, ավելի բարձր մակարդակի համակարգի վերահսկողության ներքո: