Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: «Պարո'ն Լոքյան, անցյալ տարվա վերին մենք առաջարկեցինք, որ համայնքները տան զարգացման իրենց ծրագրերը: Առաջին փուլով մենք ստացանք այդ ծրագրերը, քննարկեցինք, տվեցինք ելակետային տվյալներ: Այս տարվա ընթացքում կատարվել է համայնքների խոշորացում: Կարծում եմ` անհրաժեշտություն կա, որ մինչև տարվա վերջը բոլոր համյանքները վերանայեն, թարմացնեն իրենց ծրագրերը: Ի՞նչ կարծիքի եք»,- հարցրեց նա:
Լոքյանը պատասխանեց, որ, բացի հնգամյա զարգացման ծրագրից, համայնքը յուրւաքանչյուր տարվա համար պետք է գրի ծրագիր, մարզպետերը նույնպես կունենան տարեկան պլաններ: Նախարարի խոսքով` օրինակ, սպորտի մասով համայնքներն արդեն 44 ծրագիր իրականացրել են:
Վարչապետը հստակեցրեց. «Ես դա նկատի չունեմ, մի բան է մեկ տարի առաջվա գրածը, մի բան է հիմա նայել` թարմ աչքով: Գուցե պետք է թարմացնել այդ ծրագրերը: Դիտարկում անենք, թե տարվա ընթացքում ինչ է նախատեսվել իրականացնել: Եթե որևէ բան չի իրականացվել, ապա պետք է հիմնավորվի, թե ինչու չի կատարվել; Եվ երկրորդ` խոշորացումից հետո արդյո՞ք կարիք չկա վերանայելու, արդիականացնելու ծրագրերը: Այս ճանապարհով եթե գնանք, վերջում կունենանք աշխատանքային փաստաթուղթ, որը կլինի առավել իրատեսական»: