|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անցյալ տարվա հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի 17-ամյա բնակչուհի Աստղիկ Հանիսյանի սպանության գործով ձերբակալված` նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը:
Արսեն Խոջոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Հիշեցնենք, որ նա գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին և հայրենիք էր վերադարձվել նույն թվականի ապրիլի 10-ին:
Գործով դատաքննությունը սկսվել էր մեկ ամիս առաջ: Վերջին խոսքում Արսեն Խոջոյանը ներողություն է խնդրել տուժող կողմից և նշել, որ զղջում է կատարվածի համար: