կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-18 13:22
Քաղաքական

Մենք գնում ենք` վերցնելու Երևանը. Զարուհի Փոստանջյան

Մենք գնում ենք` վերցնելու Երևանը. Զարուհի Փոստանջյան

«Էրեբունի» թանգարանի մոտ կայացավ «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանի ասուլիսը, ով Երևանի ավագանու ընտրություններին է մասնակցելու:

Պատասխանելով հարցին` արդյո՞ք «Ելք» դաշինքի հետ համագործակցության եզր տեսնում է, Փոստանջյանը նշեց, որ այդ դաշինքում կան մարդիկ, որոնց ինքն անձամբ է ճանաչում: ««Ելք»-ում ընդգրկված  մարդիկ կան, որոնց անձնապես ճանաչում եմ, այդ մարդկանց հետ համագործակցության եզրեր տեսնում եմ, բայց մենք գնում ենք` Երևանը վերցնելու»,- ընդգծեց նա:  

Հարցին` կարո՞ղ է առանձնացնել մրցակիցների թույլ և ուժեղ կողմերը, Փոստանջյանն արձագանքեց. «Մեր հիմնական թիրախը ՀՀԿ-ն է,  որովհետև այդ կուսակցության կառավարման  ներքո են տեղի ունեցել բոլոր չարաշահումները, որոնք կործանարար են և Հայաստանը դարձրել են  խոցելի»:

Անդրադառնալով հարցին` ի վերջո, ինչո՞ւ չհաջողվեց «Ելք»-ի հետ ընդդիմադիր մեկ ճակատով հանդես գալ, նա նշեց, որ ռազմավարություն մշակելիս պետք է հասկանալ,  որ ուժերը մեկտեղելը այդքան էլ արդյունավետ չէ: «Հաշվի առնելով մեր քաղաքական` 25 տարվա կյանքի փորձը`  ինչ-որ փոքր հարցերի շուրջ առաջացած միավորումները հետո ձախողվում են: Դու կարող ես մեկ միավորումով հանդես գալ այն դեպքում, երբ կան նույնատիպ ծրագրեր, սկզբունքներ, մոտեցում: Եթե դրանք չկան, ապա անարդյունավետ է միավորվելը»,- ասաց Փոստանջյանը` հավելելով.  «Ելք»-ը սպոնտան ձևավորված միավորում է, որը պետք է հղկվի»:

Ըստ Փոստանջյանի` «Ելք»-ում  միավորված են տարբեր քաղաքական մոտեցումներով մարդիկ, իսկ իրենց կուսակցության մոտեցումները տարբերվում են  այս 25 տարիների ընթացքում ՀՀ-ում գործող ուժերի մոտեցումներից: