|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ադոլֆ Հիտլերի հայրենի քաղաքը` ավստրիական Բրաունաուն, երեկ նրան զրկել է պատվավոր քաղաքացիությունից եւ «քաղաքում ապրելու իրավունքից»: Քաղաքային խորհւրդը, որքան էլ տարօրինակ է, այդ որոշումը համարում է «կանխարգելիչ քայլ»:
Հիտլերի քաղաքացիության հարցը կապված է ավստրիական Աշտետտեն քաղաքի մունիցիպալ խորհրդում տեղի ունեցած սկանդալի հետ. տեղեկացնում է mignews.com-ը: Քաղաքային խորհրդի` Հիտլերին պատվավոր քաղաքացիությունից զրկելու հարցով քվեարկության ժամանակ աջակողմյան Ազատության կուսակցության 2 անդամներ ձեռնպահ են մնացել: Դրանից հետո ավստրիացի եւ գերմանացի լրագրողները սկսել են որոնել այն քաղաքների, որոնց պատվավոր քաղաքացին է եղել նացիստական առաջնորդը: Բրաունաուի հայրերը որոշել են ռիսկի չդիմել եւ Հիտլերին նույնպես զրկել «պատվավոր քաղաքացիությունից»: