|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկելու մասին, հաղորդում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքացիությունից զրկվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նյութերի հիման վրա։
«ՈւԱԾ-ն պարզել է, որ Բերեզովսկին (աշխարհիկ անունը) 2002 թվականին ինքնակամ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։
Նա այդ մասին չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին։
Միևնույն ժամանակ, դրանից հետո նա շարունակել է վայելել երկրի քաղաքացու կարգավիճակը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
ՈւԱԾ-ի տվյալներով՝ վերջինս կապ է պահպանում Մոսկվայի պատրիարքարանի հետ և դիտավորյալ դեմ է արտահայտվել ուկրաինական եկեղեցու կանոնական անկախությանը։