Թուրքիայում ապամոնտաժել են հունական աստվածուհու արձանն ու փոխարենը օսմանյան թուղրան տեղադրել
Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալը շրջանում ապամոնտաժվել են հունական Դեմետրա աստվածուհուն և նրա դստերը՝ Պերսեփոնեին նվիրված արձանները` փոխարենը տեղադրելով օսմանական թուղրան:
Ըստ Birgun-ի՝ շրջանի ղեկավար Ադնան Յաշար Գյորմեզը, նշել է, որ հունական արձանի առկայությունը մուսուլմանական թաղամասում «սխալ է» և «անթույլատրելի»: