|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղադրվել է Քեմալ Աթաթուրքի արձանը:
Ըստ Haberler-ի՝ դեռևս 2011 թվականին քանդակագործ Մեթին Յուրդանուրի՝ բազմաթիվ արձաններ տեղադրելու նախագծի աշխատանքները վերջին տարում արագացվել են: Թուրքիայում քանդակների առաջին թանգարան հիմնելու մասին` մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարությունից հետո հայկական Սուրբ Երրորդություն (կարմիր քարերից կառուցված լինելու պատճառով այն հայտնի նաև Կարմիր եկեղեցի անունով) 100-ավոր արձաններ են հանվել ցուցադրության:
Եկեղեցու բակում և հարակից տարածքում ցուցադրության հանված բազմաթիվ արձանների թվում է նաև Աթաթուրքի արձանը:
«Արձաններն այժմ սպասում են իրենց այցելուներին»,- գրում է կայքը:
Թուրքերի «մտքի թռիչքըն» աներևակայելի է, հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածել` հայկական եկեղեցու բակում Աթաթուրքի արձանը տեղադրելով: