|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Yerkir.am-ին Արցախի Մարտունի քաղաքից հայտնեցին, որ Գ. Նժդեհի հուշարձանի ապամոնտաժման մասին խոսակցությունները տեղադրման օրվանից մշտապես եղել են, այսօր ևս նման քննարկում եղել է Մարտունիում, սակայն բնակչությունը կտրուկ դեմ է հանդես եկել դրան: Թե ովքե՞ր են եղել քննարկման մասնակիցները՝ մեր աղբյուրը խնդրեց առայժմ չհրապարակել:
«Մարտունու ազգաբնակչությունը դեմ է Գ. Նժդեհի հուշարձանի թե՛ տեղափոխման, թե՛, առավել ևս, ապամոնտաժման առաջարկներին»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ մայիսի 9-ին ընդառաջ հնարավո՞ր է, որ ճնշումներն ուժեղանան մարտունեցիների վրա, և, ի վերջո, արձանը տեղափոխվի կամ ապամոնտաժվի, Մարտունի քաղաքի բնակիչը պատասխանեց. «Հուշարձանն անխախտ իր տեղում է մինչ այս ժամը, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այն առնվազն չապամոնտաժվի և շարունակի հանդիսանալ մարտունեցիների ներշնչանքի աղբյուրը»: