կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-03 13:57
Հասարակություն

Թավշականներն իրենց կուռքի արձանն են որոշել տնկել քաղաքում, ու՞մ են հաճոյանում. Ս. Ղարաբաղցյան

Թավշականներն իրենց կուռքի արձանն են որոշել տնկել քաղաքում, ու՞մ են հաճոյանում. Ս. Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ Առաջին Հանրապետության 100-ամեակի նախօրեին Արամ Մանուկյանի արձանի տեղադրման առիթով իշխանական շրջանակները, մեղմ ասած, չկամություն ու անտարբերություն էին ցուցաբերում, շատերը թավիշով արբած բերաները ջուր էին առել...

Հիմա, միաձայն, թավշականները իրենց կուռքի արձանն են որոշել տնկել քաղաքում...

ՈՒ՞մ են հաճոյանում…»:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանին, ապրիլի 28-ի նիստում՝ որոշեց մայրաքաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգում  տեղադրել Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի հուշարձանը: