կարևոր
3430 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-18 13:04
Հասարակություն

Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

Կառավարությունը որոշեց 15 մլն 700 հազար դրամ հատկացնել Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության համար:

«Առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող եւ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող տարբեր ցուցանմուշների հետ համադրությամբ կցուցադրվի Հայաստանում։ Սա կարևոր իրադարձություն է, որին վստահաբար սպասում է մեր հանրությունը»,- հավելել է ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ցուցահանդեսի բացման արարողությունը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում: