Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ընդունելու և ԱԺ քննարկմանը ներկայացնելու հարցը:
Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման քաղաքականության համատեքստում: Վերոնշյալ նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվաիրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ:
Փաթեթով առաջարկվող երկրորդ կարգավորումը վերաբերում է լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների համար լիցենզավորման պահանջը հանելուն: Փաթեթով առաջարկվող լուծումների պարագայում կառավարությունն այլևս չի նախատեսվի որպես լիցենզավորող մարմին, և վերջինիս վերապահված` լիցենզավորման լիազորությունը կիրականացվի կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների բարելավման նպատակով լիցենզավորման բնագավառում առկա խնդիրների լուծում, ընթացակարգերի պարզեցում և տնտեսվարող սուբյեկտների ծախսերի կրճատում:
Կարայանի զեկույցից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Պարո'ն Կարայան, լա՞վ որոշում ենք անում»: Նախարարը դրական պատասխան տվեց: Վարչապետը կրկին հարցրեց. «Շա՞տ լավ որոշում ենք անում»: Նախարարը կրկին դրական պատասխան տվեց:
«Բա Ձեր տոնայնությունից դա չենք զգում: Պետք է շնորհակալություն հայտնենք այս նախագիծը կազմողներին, այդ թվում` արդարադատության նախարարին: Մենք խնդիր ունենք, որովհետև բիզնես ոլորտը ուշ է տեղեկացվում այն փոփոխությունների մասին, որը մենք անում ենք»,- ասաց վարչապետը: