Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը խոսեց ապագայում իր հանդեպ հնարավոր քննադատությունների վերաբերյալ իր դիրքորոշումների մասին: Նախարարը բնական է համարում, որ կլինեն քննադատություններ ու դժգոհություններ: Նա օրինակ բերեց դատական համակարգի գործունեությունը, որ որքան էլ դատական համակարգը աշխատի բարելավել իրավիճակը, փորձի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, միևնույն է, ցանկացած դատավորի անարդար դատական ակտ անդրադառնում է դատական համակարգի հեղինակության վրա:
«Իհարկե, կլինեն քննադատություններ, բայց, անկախ քննադատությունից, ես անելու եմ այն, ինչ որ համարում եմ ճիշտ, որպեսզի իրավիճակ շտկվի, որպեսզի հանրության առաջ իմ ստանձնած պատասխանատվությունը արդարացվի: Ես ամեն ինչ անելու եմ այդ ուղղությամբ»,- ասաց արդարադատության նախարարը:
Այն հարցին` բարեփոխումներ անելու պատրաստակամությանը չի՞ կաշկանդի Հանրապետական կուսակցությունը, նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իշխող կուսակցության շահերից չի բխում որևէ քայլ, որը կարող է իրավիճակ փոխել` դրական առումով:
Անկուսակցական նախարարը, պատասխանելով այն հարցին` հնարավո՟ր է ապագայում դառնա Հանրապետական կուսակցության անդամ, նշեց. «Առհասարակ, այս աշխարհում ամեն ինչն հնարավոր է, բայց նման խնդիր իմ առջև այս պահին դրված չէ»:
Yerkir.am-ի այն հարցին՝ նկատե՞լ է, արդյոք , որ ինքը միակ նախարարն է նոր կառավարությունում, որի հանդեպ ընդդիմությունը առայժմ լոյալ է՝ նրան համարելով օբյեկտիվ մտածող մարդ, նախարարը ասնպասելի պատասխան տվեց. «Դա ինձ, իրոք, մտահոգում է, որովհետև եթե ակնկալիքները որևէ մեկից շատ են լինում, ապա ամենափոքր սխալի դեպքում ավելի դաժան է քննադատվելու, այնպես որ՝ այդքան էլ ուրախ չեմ դրա համար»: