Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հերթական նիստն էր: Քննարկվող հարցերից մեկն էլ երգչուհի Լուսինե Զաքարյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր Վարդուհի Սուքիասյանի ներկայացրած խնդիրն էր` վերածել տուն-թանգարանի Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի բնակարանը:
Սուքիասյանը նշեց, որ Րաֆֆի Պալյանը` Խորեն Պալյանի եղբորորդին եւ տան ժառանգներից մեկը, երդվել է, որ տունը կվերածի տուն-թանգարանի:
«Խորեն Պալյանի մահվանից անցել է 6 տարի, եւ վերջին շրջանում Պալյանների տունը վերածվել է ավերակի: Դեռ անցած տարի տունը ջրով էր լցվել: Չկան արժեքավոր իրերը, Լուսինե Զաքարյանի սկավառակները»,- ասաց նա:
Ճարտարապետ, Հանրային խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանը, հետեւելով իրավաբանի խորհրդին, ասաց, որ կդիմեն ՀՀ արդարադատության նախարարին` ժառանգներին անարժան համարելու եւ տունը պետությանը տալու համար.«Եկեք` դիմենք, տեսնենք` ինչ կասեն»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: