|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սիրիայում ԱՄՆ-ի կողմից հասցված ավիահարվածները հորինված պատրվակով ագրեսիայի ակտ է անվանել. հայտնում է ТАСС-ը:
«Դա ագրեսիայի ակտ է բացառապես հորինված պատրվակով»,-ասել է Լավրովը:
Լավրովը նաև կատարվածը համեմատել է 2003-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի` Իրաք ներխուժման հետ:
ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը Շայրաթ ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները: